ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը ու նոր հայտարարություն տարածել
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգից հեռացրել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը կեղծ որակող գրառումը։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հանդես է եկել նոր հաղորդագրությամբ` ընդունելով, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։ Նշվում է, որ որևէ անդամ չի վնասվել։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից այսօր ավել վաղ հայտնել էին. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Տուժածներ չկան»։
Դրանից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնեց. «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։ Մենք պարեկություն ենք իրակամացնում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։
Սակայն այս հաղորդագրությունից հետո համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակել իրենց ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ տեղեկությունը
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների ուղղությամբ
- ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում