Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ դեսպանին սպանողի կուրատորի կինը
Ստամբուլում ձերբակալվածը 2016 թվականին Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կուրատորի կինն է։ Այս մասին հայտնում է Անատոլու գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել Անկարայում ռուս դիվանագետի վրա կրակած ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշի կնոջը ձերբակալելու մասին, որը հանցագործության վայրում վերացվել էր իրավապահների կողմից։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալված Այշե Սոգութը դիվանագետին սպանողի կուրատոր համարվող Ս.Ս.-ի կինն է։ Նա Թուրքիայի արգելված FETO կազմակերպության անդամ է, որին տեղական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ։ Գործողությունն իրականացվել է օգոստոսի 13-ին Բեյլիկդուզու շրջանում։ Ավելի վաղ Սոգյութը հեռակա դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու հոդվածով։ Լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի դատախազությունը Անկարայում ՌԴ դեսպանի սպանության գործով մեղադրանք է առաջադրել
- Թուրքիայում ֆիլմ են նկարահանում ASALA-ի կողմից սպանված դիվանագետների մասին
- Անկարայի դատարանն արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանության քննությունը