Իրանի նախկին նախագահին կասկածում են բորսայում անօրինական գործարքների մեջ
Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը հետաքննում է Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Հասան Ռոհանիին արժույթի շրջանառության և բորսայում անօրինական գործարքների գործերով։ ՏԱՍՍ-ը գրուրմ է, որ այդ մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Մասուդ Սաթեյշին։
«Նա հոգևորական է, նրա դեմ գործեր են հարուցվել հոգևորականների գործերով հատուկ դատախազությունում»,-ասաց է նա՝ պատասխանելով Ռոհանիի՝ բորսայում և արժույթով գործարքներում հնարավոր խախտումների մասին հարցին։ Իրանի դատական համակարգի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։
Հասան Ռոհանին ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 12-ին Իրանի հյուսիսում գտնվող Սորխ փոքրիկ քաղաքում։ Ավելի ուշ նա փոխեց իր Ֆերեյդուն ազգանունը Ռոհանիի, որը պարսկերեն նշանակում է «հոգևոր», «հավատացյալ»։ Նա իր կրոնական կրթությունը ստացել է իրանական ամենահին շիա բարձրագույն «Կում Հաուզա» ճեմարանում, ունի Հոջաթ ալ-էսլամ կոչում (պարսկերենից՝ «Իսլամի ճշմարտության ապացույց»)։ Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի օգոստոսը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոհանի. Իրանն անհրաժեշտության դեպքում ունակ է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90%
- Ռոհանին շահագործման է հանձնել մի քանի ազգային նախագծեր ազատ առևտրի, հատուկ տնտեսական գոտիների համար
- Իրանն ու Ադրբեջանը եղբայրական հարաբերություններ են ձևավորել Ադրբեջանի անկախությունից ի վեր. Ռոհանի
- Ռոհանի. Մենք ՀԳՀԾ-ի վերակենդանացման նոր փուլի ականատեսն ենք