«Հրապարակ». Արցախի խորհրդարանական ընդդիմությունը սպասում է՝ արդյոք Իշխանյանը կպարի՞ ՀՀ իշխանությունների դուդուկի տակ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Դավիթ Իշխանյանն Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց քաղաքական ուժերի լայն կոնսենսուսով, սակայն Արցախի խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, թե արդյոք Իշխանյանը կհանձնի՞ առաջին «քննությունը»՝ կպարի՞ ՀՀ իշխանությունների դուդուկի տակ, թե՞ կառաջնորդվի Արցախի շահերով։
Հիշեցնենք, որ Իշխանյանն այդ պաշտոնում ընտրվեց օգոստոսի 7-ին, նրան կողմ էր ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ քաղաքական դաշտի մյուս դերակատարները, այդ թվում՝ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը` բացառությամբ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի։ Իշխանյանի քվեարկության ժամանակ արձանագրված 9 «դեմ»-ն էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» ֆրակցիայի պատգամավորների ձայներն էին։
Արցախի մեր աղբյուրները հույս ունեն, որ ՀՀ-ից ճնշումներ չեն լինի Իշխանյանի վրա՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և սփյուռքի կառույցների մեծ դերը: Բանն այն է, որ ԱՀ-ում հենց այդ հաշվարկով են Իշխանյանին զիջել խոսնակի պաշտոնը, որ ակտիվացնեն սփյուռքի կառույցները։
Նշենք, որ Իշխանյանը Սահմանադրությամբ փաստացի երկրի երկրորդ պաշտոնն է զբաղեցնում: Բացի այդ, Արցախի Սահմանադրության համաձայն, նախագահի հնարավոր հրաժարականի կամ իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում նախագահի պաշտոնակատար է դառնում հենց ԱԺ նախագահը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին