«Հրապարակ». Ագրարային համալսարանի խորհրդի կազմում ընդգրկվել է Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի 825-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմում կրկին ընդգրկվել է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ Թոռնիկ Ալիյանը, ով հասարակությանը հայտնի դարձավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ տված ցուցմունքով, որի հիման վրա էլ Չալաբյանին կալանավորեցին, մեղադրանք առաջադրեցին` ցուցարարներին կաշառելու հոդվածով:
Ըստ «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 975-Ն որոշման և Ագրարային համալսարանի կանոնադրության, հոգաբարձուների խորհրդում ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ), սակայն համալսարանի հայցորդ Թոռնիկ Ալիյանը ո՛չ ուսանող է, ո՛չ ասպիրանտ:
Ստացվում է, որ համալսարանը ոչ մի կարգավիճակ չունեցող անձին ուսանողության անունից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, որն էլ իր հերթին ներկայացրել է ՀՀ կառավարության և վարչապետի հաստատմանը: Ի դեպ, հայցորդի սահմանումը հստակ ամրագրված է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում