Սարհատ Պետրոսյան. Այդ անձնավորության «խորհուրդներով» Հյուսիսային պողոտայից և Ֆիրդուսիից շատ ավելի տխուր պատկեր ենք ունենալու.
Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխանական ուժի հնարավոր հաղթանակի հետևանքներին, գրում է.
«Չնայած դեռ ողջ ցանկերն ու ծրագրերը հրապարակված չեն կարելի է դեռ խուսափել քննարկել կոնկրետ ուժերի առաջարկներն ու վտանգները, սակայն իշխող ուժի հաղթանակի դեպքում իշխանական «սև կարդնալի» ընտրվելու դեպքում ճարտարապետության մասով «սև կարդինալի» հավակնություններ է ունենալու (և արդեն ունի) տխրահռչակ Հին Երևան նախագծի հեղինակ ճարտարապետ Լևոն Վարդանյանը։
Ներկայացնենք այդ անձնավորության Երևանին հասցրած վնասները.
1. Մոսկվայի տան տեղում Ղանթարի վերջին առևտրական շարքերի քանդումը,
2. Սայաթ-Նովա պողոտայում Լեզվի ինստիտուտի քանդումը,
3. Աֆրիկյանների տան քանդումը,
4. Մոսկովյան փողոցում նախկին Բնապահպանության նախարարության շենքի քանդումը։
Փորձենք նաև սպասվող մի քանի խոշոր նախագծեր մատնանշել, որոնցում նույն անձնավորության «խորհուրդներով» Հյուսիսային պողոտայից և Ֆիրդուսիից շատ ավելի տխուր պատկեր ենք ունենալու.
1. Նորագյուղ թաղամասի քանդումն ու հյուսիսայինպողոտայացումը,
2. Հին Նորքի քանդումն ու հիներևանացումը (նախագիծը պատրաստ է),
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի մասնակի քանդումը (նախագիծը պատրաստ է),
4. Երևանի բերդի վերջին մնացորդների քանդումը (նախագիծը քննարկվում է),
5. Չեմ ասում Կոնդի մասին որի քանդելու համար հերթեր են։
Այսպիսով իշխանական ցանկի երրորդ համարուհու հորեղբայր-ճարտարապետն ունի փայլուն հնարավորություն շարունակել վնասել Երևանին ու բավարարել իր մանր «ճարտարապետական» էգոն (որի վկան եմ եղել բազմաթիվ անգամներ)։
Հ.Գ.-Ես ունեմ «վատ» բնավորություն։ Իրերին սիրում եմ կոչել իրենց անունով և գտնում եմ մարդիկ, ու հատկապես ճարտարապետները, ունեն անձնական պատասխանատվություն հանրության առջև։ Ուստի անձնական մասնագիտական որակումների կողմնակից եմ ու ինձ համար պետք չի բարեվարքության ու «գաղափարներ քննադատելու» մասին պատմություններ պատմել։ Սա գրում եմ, որ իմանաք ինչ է սպասվում է կոնկրետ ուժի ընտրվելու դեպքում։
Հ.Գ.Գ.-Փորձում եմ (ենք) քիչ քննադատել ոչ իշխանական թեկնածուներին, սակայն դա չի նշանակում, որ իրենք կարող են մասնագիտական բոբիկ մտքեր արտահայտել... ուղղակի խնդրում եմ չանել նման բաներ»։: