Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից
Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը օգոստոսի 3-ի վճռով ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, որն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Իսկ առաջին ատյանում՝ Եղվարդ քաղաքի դատարանը 2022թ․-ին վճռել էր բավարարել Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչել 2007թ․-ին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդը։ Դատարանի վճռով՝ որպես անվավերության հետևանք, անվավեր էր ճանաչվել Զարիկ Գևորգյանի անունով 0.55 հա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզպետարանը պետք է Զարիկ Գևորգյանին վերադարձնի 3.4 միլիոն դրամ գումար, որը նա անտառային հողի համար վճարել էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա