Փարիզում Օլիմպիադայի ժամանակ կորսան դրոններին
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ամառային օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ, կփորձարկվի անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և վնասազերծման համակարգը։ Այն ձեռք է բերվել 350 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։
Օպերատորը կկարողանա որոշում կայացնել ներխուժող անօդաչու թռչող սարքը չեզոքացնելու անհրաժեշտության մասին:
Ընդհանուր առմամբ, սպասվում է 200 ժամ ընդհանուր հակադրոնային աշխատանք։ Դրա առանձին տարրերն առաջին անգամ գաղտնի փորձարկել են զինվորականները՝ 2023թ. մարտին կայացած վեց ազգերի ռեգբիի մրցաշարի ժամանակ:
Այժմ Ֆրանսիայի ՆԳՆ-ն ունի 35 մասնագետ, որոնք կարող են աշխատել նման սարքավորումներով, սակայն մինչև օլիմպիական խաղերը իշխանությունները մտադիր են նրանց թիվը հասցնել հարյուրի։
Նախատեսվում է նաև օգտագործել թակարդային ցանցերով դրոններ և փոքր լազերային համակարգեր, որոնք կարող են այրել դրոնները մինչև մեկ կմ հեռավորության վրա։