Հայաստանի որոշ շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
Օգոստոսի 15-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում օգոստոսի 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-ին, 17-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան 2-3 մ/վրկ, 15-20-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ, 18-19-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։