
ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ տեղեկությունը
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՀՀ պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։ Մենք պարեկություն ենք իրակամացնում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», - նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ավել վաղ հայտնել էին. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Տուժածներ չկան»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների ուղղությամբ
- ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում