Վերին Շորժայում թշնամու կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակոցից օգոստոսի 14-ին Վերին Շորժայում վիրավորված զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում և տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ»- Panorama.am-ը տեղեկացավ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։
Նրա խոսքով, այս պահին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց Ա.Թորոսյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան