«Հետք»՝ «Վեոլիա Ջուրը» անհասանելի է
Վերջին օրերին սոցցանցերում բազմաթիվ են «Վեոլիա Ջուր» ընկերությանը վերաբերող հրապարակումները, որտեղ բնակիչները բողոքում են ջրի որակից, առանց նախազգուշացման ջրանջատումներից, ջրի ցածր ճնշումից։ Այս մասին գրում է «Հետքը»։
Ընկերությունը, ինչպես քաղաքացիներն են ասում, դադարել է պատասխանել հեռախոսազանգերին, կամ էլ տալիս է ոչ սպառիչ պատասխաններ։ Փոխարենը բացել է տելեգրամյան ալիք, որտեղ պարբերաբար հրապարակումներ է անում ջրանջատումների մասին։
«Հետքի» խմբագրություն պարբերաբար ահազանգում են մեր ընթերցողներն ու խնդրում անդրադառնալ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
«Հետքը» նախորդ ամիս գրել էր Էրեբունի վարչական շրջանի հաճախակի ջրանջատումների ու ջրի որակի մասին։ Ընկերությունը պարզաբանել էր, թե մատակարարվող ջուրը որակապես համապատասխանում է սահմանված նորմերին, իսկ հաճախակի ջրանջատուների վերաբերյալ հարցին պատասխանել էր, թե ջրամատակարարման ընդհատումները կատարվում են պլանային կամ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով և նման ջրանջատումներից խուսափել հնարավոր չէ։
Բնակիչների բողոքների մասին մանրամասն՝ «Հետքի» նյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան