ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին
ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ռաշիդ Բեգլարյանի մասին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ նշելով, որ տեղեկությունները փոխանցվել են հարազատներին:
Հիշեցնենք, որ Արցախի դատախազությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան