«Ժողովուրդ». Էդուարդ Մադաթյանը իր վրա է վերցրե՞լ «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի հետ կապված ողջ ֆինանսական ծախսը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի եղբորորդին՝ Սարգիս Մադաթյանը: Վերջինս «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց նրա հորեղբայրը՝ Էդուարդ Մադաթյանն է միջնորդել Արամ Սարգսյանի մոտ, որպեսզի նրան ընդգրկի կուսակցության նախընտրական ցուցակում:
Մեր տեղեկություններով՝ Էդուարդ Մադաթյանն էլ, որպես շնորհակալություն, իր վրա է վերցրել «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի հետ կապված ողջ ֆինանսական ծախսը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը այս առիթով ասաց. «Սարգիս Մադաթյանն արդեն 1 տարուց ավել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, միջնորդելու կարիք չունի, նա կայացած և ինքնուրույն մարդ է:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, «Հանրապետություն» կուսակցությունը ֆինանսավորման կարիք չունի. եթե որևէ խնդիր էլ լինում է, դրամահավաքների և ընկերների օժանդակությամբ է ընտրություններին մասնակցում, ինչպես մյուս բոլոր ընտրություններին է մասնակցել: Այս տարի, ավելին ասեմ, պետական ֆինանսավորում ունի կուսակցությունը, ուստի ֆինանսավորման խնդիր չունի: Սարգիս Մադաթյանն էլ, ինչպես մեզանից ցանկացածը, իր ցանկության դեպքում ֆինանսական աջակցություն տրամադրում է, բայց Էդուարդ Մադաթյանը որևէ կերպ չի խառնվում ֆինանսական հարցերին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները