Զատուլին. Անբնական է, երբ Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը ընդմիշտ լքի Կովկասը
«Ադրբեջանը շահագրգռված է, որ ԼՂ խնդիրը լուծվի հնարավորինս շուտ, իսկ այդ լուծումը ԼՂ-ի՝ թե որպես հասկացություն, թե աշխարհագրական առումով չեզոքացնելն է»։ Նման գնահատական է հնչեցրել Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։
Pravda.Ru-ին տված հարցազրույցում նա մեղադրել է Հայաստանի իշխանություններին՝ նախ հայության շահերը պաշտպանել չկարողանալու, ապա նաև ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններն աստիճանաբար ապամոնտաժելու համար։
«Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում։ Մենք Հայաստանից օգնություն չենք ակնկալում, կարող ենք ինքներս գլուխ հանել, բայց նման հայտարարությունները որոշակի ֆոն են ստեղծում։ եվ սա այն պարագայում, երբ Հայաստանում կա ռուսական բազա, որպեսզի Հայաստանը հանգիստ լինի իր հարեւանների հետ հարաբերություններում։
Հայաստանի հարևաններն են Թուրքիան, որը չի ճանաչում 20-րդ դարի սկզբին իրագործած Հայոց ցեղասպանությունը և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի դեմ նրա պահանջներին։ Այս իրավիճակը մեզ ստիպում է անհանգստանալ մարդկանց ճակատագրով։ Այսօր անբնական է, երբ Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը ընդմիշտ կլքի Կովկասը, և հույս են փայփայում, որ ուրիշը կօգնի իրենց»,-ասել է պետդումայի պատգամավորը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում դժվարությունն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան օգտվում է դրանից՝ բացարձակապես չամաչելով։
«Այնտեղ որոշել են, որ բազմաթիվ տնտեսական կապեր ունեցող Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացման վտանգներն ավելի քիչ արժեն, քան ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի, Ադրբեջանի, որն անընդհատ ավելացնում է պահանջները, հետ հարաբերություններում չեզոքության ցուցադրումը։
Այստեղ խոսքը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի մասին է, այլ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից, որտեղ նա պատմականորեն միշտ ներկա է եղել»,-ասել է Զատուլինը։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլինը հայտնել է իր դեմ կազմակերպված արշավի մասին
- Փաշինյանին Բաքվում լսեցին. Իլհամ Ալիևն անմիջապես նոր վերջնագիր ներկայացրեց.Զատուլին
- Զատուլին․ Փաշինյանը հանձնել է մարդկանց ու տարածք
- Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը, հասնելով իր նպատակներին, միաժամանակ մեզ ընդհարում է հայ ժողովրդի հետ
- Զատուլին. Նիկոլ Փաշինյանն ու իր դաշնակիցներն աստիճանաբար դեն են նետում դիմակները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին