
Շահումյան գյուղի մոտ մեքենաներ են բախվել․ վարորդները հոսպիտալացվել են
Օգոստոսի 14-ին, ժամը 23։28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Յ․ Հ․, ծնված 1999 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Վարորդները և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Հ․-ն (ծնված 2006 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: