Մարուքյանը x-ով դիմել է Հաջիևին
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում (նախկին՝ թվիթեր) արված գրառմամբ դիմել է Ադրբեջանի նախգահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին։
Նա մասնավորապես գրել է.
«Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ականապատ տարածքների քարտեզները, սակայն ի պատասխան՝ Բաքուն չի ազատել ռազմագերիներին և շարունակում է Երևանի հասցեին ականապատման կեղծ մեղադրանքներ ներկայացնել։
Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածները, խախտում է եռակողմ հայտարարության պարտավորությունները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պահում է լիակատար շրջափակման մեջ։
Հիքմեթ Հաջիևն ավելի լավ է դադարեցնի ստի այս արշավը, քանի որ դա ոչ մի կերպ չի կարող միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում