Ռուսներն առավել հաճախ են այցելում Հայաստան տարանցիկ շրջագայությունների կամ լեզվից քննություն հանձնելու համար
Տուրօպերատորների հետազոտությունների համաձայն, դեպի Հայաստան աշնանային ուղևորությունների պահանջարկը նախորդ տարվա մակարդակին է։ Հավասարապես պահանջված են շրջագայությունները քաղաքային և տեսարժան վայրեր: «Мультитур» ընկերությունում դեպի Հայաստան ամանորյա ճամփորդությունների հայտերի աճ է նկատում։ Այս մասին գրում է Տուրօպերատորների ասոցիացիան։
Վերջին մի քանի տարիներին ռուսները Հայաստան են այցելել ոչ միայն զբոսաշրջության, այլև հրատապ խնդիրների լուծման համար՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու, իսկ ավելի ուշ՝ բանկային քարտերի համար։
2023 թվականին նոր միտումներ են ի հայտ եկել՝ գնումներ կատարել, ավտոպահեստամասեր գնել:
BSI Group-ը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանն այժմ այն տրանսպորտային հանգույցներից մեկն է, որը կապում է Ռուսաստանը այլ երկրների, առաջին հերթին եվրոպական երկրների հետ։ Այդ իսկ պատճառով ռուսները դեմ չեն այլ երկրներ տարանցման ժամանակ մի քանի օր անցկացնել Հայաստանում։
Առկա է նաև նոր միտում. «Русский Экспресс»-ը վաճառքի է հանել էքսկուրսիա դեպի Երևան՝ հանձնելու անգլերենի IELTS/TOEFԼ միջազգային քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին