Ակցիա ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում. Փոխանցեք Վ. Պուտինին՝ բոլոր մահերը մնալու են նրա խղճին
Արցախցի Արթուր Օսիպյանն այսօր միայնակ ակցիա էր իրականացնում Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում։
Նա ընդգծեց՝ Արցախի պաշարման հետևանքով սնունդ չկա, դեղորայք չկա, բուժօգնության կարիք ունեցող արցախցիները հրաժարվում են մեկնել Հայաստան՝ վախենալով ադրբեջանցիների կողմից առևանգվելուց։
Իրավիճակն օրհասական է դառնում, Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանությունը, որը հայտնի չէ, թե ինչով կվերջանա։
«Փոխանցեք Վ. Պուտինին, որ հետագա բոլոր մահերը, իրադարձությունները մնալու են նրա խղճին»,-ասաց Օսիպյանը։
Հ.Գ.- Փաստորեն՝ ոչ արայիկ,, ոչ նիկոլ, ոչ հեզ գեներալներ, ոչ անտարբեր հասարակություն;
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին