Արցախի Հանրապետության մասին նշումով քարտեզը հայտնաբերել է լեհաստանաբնակ մի ադրբեջանցի
Արցախի Հանրապետության՝ ինչ-որ կերպ ճանաչման ցանկացած լուր այժմ ավելի է գնահատվում։
Հռիփսիմե Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում #Ճանաչել_Արցախի_Հանրապետության_անկախությունը հեշթեգով գրառում է արել.
«Լեհաստանում վաճառում են քարտեզներ , որոնց վրա որպես պետություն նշված է Լեռնային Ղարաբաղը
Այս հանգամանքը մեծ վրդովմունք է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Քարտեզը հայտնաբերել է լեհաստանաբնակ մի ադրբեջանցի, ով իր երեխայի համար աշխարհի քարտեզ է գնել՝ դրոշներն ուսումնասիրելու նպատակով։
Ադրբեջանցին զարմանք է ապրել, երբ մյուս պետությունների կողքին տեսել է նաև Լեռնային Ղարաբաղը։
Նշենք, որ քարտեզը տպագրվել է «Հենրի» հրատարակչությունում»։