Գյուղատնտեսի ահազանգը. Երևանում +42 աստիճան շոգին պահեստներում պահվում է մի քանի հարյուր տոննա թունաքիմիկատ
Գուղատնտես Հարություն Մնացականյանը գրում է.
«Ուրեմն, երեկ երեկոյան Մախաչկալայում պայթյունի հետևանքով 35 զոհ է եղել, 100֊ից ավել վիրավոր, որից տասնյակից ավել մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պատճառը, ըստ նախնական վարկածի, ագրոքիմիկատների անվտանգության կանոնների խախտմամբ պահպանումն է եղել։
Ուրեմն Հայաստանում՝ մասնավորապես Երևանում +42 աստիճան շոգին պահեստներում, Ավինյանի վարորդական վկայականի D կարգ չլինելու չափ վստահ եմ, որ բացարձակ չպահպանվելով տարրական անվտանգության կանոնները, պահվում է մի քանի հարյուր տոննա թունաքիմիկատ։
Պահվում է արդեն քանի ամիս որոշ պաշտոնյաների կամ անտարբերության, կամ կամայականության, կամ կոնկրետ շահագրգռվածության պատճառով ու այսքան պատմություններից հետո դեռ այս պրոցեսը ձգձգվում է։
Հա ինչ էի ուզում ասել։ Ամբողջ քաղաքական դաշտում «երկրով մտահոգ, լուրջ դեմքերով» քաղաքական գործիչներից, բնապահպանական կազմակերպություններից, տարբեր ՀԿ֊ներից, ինձանից հետաքրքրվել են ընդամենը 1 ընդդիմադիր և 4 իշխանական պատգամավոր։
Անցյալ տարի Սուրմալուի պայթյունի պատճառով, որը տեղի էր ունեցել պատկան մարմինների հանցավոր անփութության պատճառով, ընկած մեր թաղի տղերքից մեկի երեխաների ու թոռի դիակն էինք փնտրու , դա սարսափելի տեսարան էր, ես չեմ ուզում, որ մեր երկրում երբևէ նման դեպք կրկնվի, ինքս եմ տեսել դա ինչ սարսափ է։
Այսքան բան...»։
Հարակից հրապարակումներ`
- Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի
- Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ
- Սա դիտավորություն էր, սաղս էլ գիտենք մեղավորներին. Մարդիկ՝ Սուրմալուի ողբերգության մասին
- Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին