Գյուղացին շվարած է՝ նույնիսկ կրկնակի էժանացած իր ցորենը չի կարողանում վաճառել. Հողագործ Արտավազդ Սուքիասյան
Հայաստանում մեկնարկած հացքաղի ընթացքում արդեն պարզվեց, որ գյուղացիներից ցորենի մթերման գներն աննախադեպ ընկել են: Եթե նախորդ տարի այն մթերվում էր 170-180 դրամով, ապա այս տարի գինն ընկել է մինչև 70-90 դրամ մեկ կիլոգրամի դիմաց: Որո՞նք են նման կտրուկ գնանկման պատճառները, և արդյո՞ք չի տուժում գյուղացին: Panorama.am-n այդ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Շիրակի մարզից խոշոր ֆերմեր Միշա Ղրզոյանի և հողագործ Արտավազդ Սուքիասյանի հետ:
Մ. Ղրզոյան-Ցորենի մթերման գների անկման հիմնական պատճառը ՌԴ-ից ներկրman աննախադեպ էժանացումն է: Ռուսաստանը դուրս եկավ Ցորենի գործրքից, Թուրքիայի տարածքով էլ չի արտահանում և այսօր Հայաստան 60 դրամ ինքնարժեքով ռուսական ցորեն է հասնում և 10-20 դրամ ավել վաճառվում է Հայաստնի շուկայում:
Panorama.am-Գյուղացին չի տուժում, երբ այդ աստիճան էժան վաճառում է իր արտադրանքը, այն ցանելիս սերմացուի և հողի մշակման համար ի՞նչ ծախսեր է արել:
Մ. Ղրզոյան-Նախորդ տարի սենցասիոն էր՝ պետությունը վճարել էր աշնանացան ցորենի սերմացուի և ցանքի բոլոր ծախսերը: Գյուղացիները գրեթե ձրի ցանեցին: Իհարկե, գյուղացու համար ավելի ձեռնտու է իր մշակածն ավելի թանկ վաճառել, բայց այս է իրողությունը: Մյուս կողմից անասնապահական խոշոր տնտեսություններն էլ այդ նույն ցորենի գնորդներն են և այս տարի բարենպաստ վիճակ է ստեղծվել նրանց համար: Նախորդ տարի ցորենն այնքան էր թանկացել, որ անասնապահներին ավելի ձեռնտու էր խտացված կեր առնել, քան հացահատիկ: Հատուկ կերի կալորիականությունը բարձր է, հետևաբար ծախս եկամուտ հարաբերակցությունն ավելի ձեռնտու էր ֆերմերի համար, քան թանկ հացահատիկ գնելը: Այնպես որ ցորենի գնի անկման էֆեկտը երկակի է, այն կարող է ազդել նաև հացի գնի վրա:
Հողագործ Արտավազդ Սուքիասյանը Panorama.am-ին ասց.«Ճիշտ է՝ նախորդ տարի պետական բյուջեից օգնեցին գյուղացուն աշնանացանն իրականացնելու հարցում, բայս այսօր ոչ միայն ցորենի գներն են կրկնակի ընկել, այլ գնորդ էլ չա: Գյուղացիներ կան, որ նույնիսկ անցած տարվանից չվաճառած ցորեն ունեն: Պետությունը մեկ հեկտարի հաշվարկով ֆինանսավորեց, գյուղացիներն ամեն մեկն իր համար սերմացու գնեց տարբեր գներով, որոնք անհամեմատ ավելի բարձր էին, քան այսօրվա վաճառքի գները: Օրինակ ես սերմացուն գնել եմ 120 դրամով: Այս տարվա բերքս կարող եմ վաճառել 70-80 դրամով, բայց պահանջարկ չկա, գնորդ չկա: Գյուղացին շվարել է: Պատճառն այն է, որ ցածր գնով ՌԴ-ից ցորեն են բերում և վաճառում, իսկ մեր քրտինքով ստեղծածը մնացել է ամբարներում, Կարծում եմ այս իրավիճակում ելքը պետության կողմից գյուղացուց էժան ցորենի գնումն է, պետական պաշարները համալրելու համար»:
Նման իրվիճակում լիովին տրամաբանական է, որ Հայաստանում կրճատվում են ցորենի ցանքատարածությունները: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի, ցորենի ցանքատարածությունը 2017-ին 82.4 հազար հեկտարից 2021 թվականին հասել են 59.1 հազար հեկտարի, կամ կրճատվել են գրեթե մեկ երրորդով։ Այս տեմպը շարունակվել է նաև 2022 թվականին, որի ցուցանիշները դեռ չեն ամփոփվել:
Արդյունքում, եթե 2017 թվականին Հայաստանում ստացել են 176.4 հազար տոննա ցորեն, ապա ներկայում մոտ 100 հազար տոննա է:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտես. Հայաստանում ցորենը մթերվում է աննախադեպ ցածր գնով
- Արցախում կան աշնանացանի ցանքատարածքներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում
- Այսօրվանից հանվել է Վրաստանից ցորենի արտահանման արգելքը
- Աշնանացանը սուբսիդավորելով Քերոբյանը ցանկանում է 75 % ցորեն ներմուծող Հայաստանի ցորենի անվտանգության խնդիրը լուծել
- 2022թ. Հայաստանում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա
- Կարկուտը վնասել է մշակաբույսերի ցանքատարածությունները և պտղատու այգիները
- Շիրակի մարզում ակնկալվում է մինչև 20000 հա աշնանացան ցորենի ցանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան