Թուրքիայում աննախադեպ շոգ եղանակ է՝ 50°C
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ արևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի Հասսայի շրջանում օգոստոսի 14-ին գրանցվել է ամենից բարձր օդի ջերմաստիճանը՝ ցերեկային ժամերին հասնելով 50°C-ի, գրում է Էրմենիհաբերը։
Մինչ այս Թուրքիայում ամենից բարձր օդի ջերմաստիճանը գրանցվել էր 2021-ի հուլիսի 21-ին Շըրնաք նահանգի Ջիզրեի շրջանում՝ կազմելով 49.1°C:
Հասսայի շուկան և կենտրոնը դատարկվել են: Մարդիկ շոգին դիմակայելու համար գնում են Աքթեփե թաղամասում գտնվող Քարափընար աղբյուր:
Տեղի բնակիչներն անոմալ շոգն այսպես են նկարագրում. «Ջուր մտնելուց հետո դուրս գալուն պես վրայիդ ջուրն իսկույն գոլորշանում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան