Գերմանիայի լրագրողների միությունը Թուրքիան համարել է վտանգավոր երկիր
Օգոստոսի 14-ին Գերմանիայի լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ լրագրողների համար Թուրքիան ապահով երկիր չէ:
Մասնավորապես միությունը հորդորել է լրագրողներին չմեկնել Թուրքիա ոչ՛ աշխատանքային նպատակներով, ոչ էլ զբոսաշրջության, փոխանցում է Էրմենիհաբերը։
Գերմանական միության կողմից նման հայտարարությունը կապված է վերջերս Թուրքիայում Գերմանիայի պատգամավոր Գյոքայ Աքբուլութի ձերբակալման հետ:
«Այս վերջին դեպքը ևս մեկ անգամ ցուց տվեց, որ Էրդողանն իր բռնակալությունը քննադատողներին դիտարկում է որպես պետության թշնամի»:
Նշենք, որ գերմանացի կին պատգամավորը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք օգոստոսի 3-ին Անկարայի օդանավակայանում անձնագրի ստուգումից հետո՝ իր սոցիալական ցանցերում կատարված գրառումների պատճառով։
Սակայն ավելի ուշ Գերմանիայի արտգործնախարարության միջամտությամբ պատգամավորը ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք:
Գերմանիա վերադառնալուց հետո Աքբուլութը սոցացնային ևս մեկ գրառում է արել՝ նշելով, որ շարունակելու է ազատորեն արտահայտել իր մտքերը։
Կայսերիի գլխավոր դատախազությունը դեռևս 2019-ին սոցիալական ցանցերում գրառումներ անելու պատճառով «ահաբեկչական քարոզչություն անելու» մեղադրանքի հատկանիշնիշներով Աքբուլութի նկատմամբ հետաքննություն էր սկսվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան