Անկարագրելի չափի ողբերգություն է, որի պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին․ «Համշեն տուր»-ի հիմնադիր
Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համշեն տուր» ընկերության հիմնադիր-տնօրեն Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին։
«Իմ ցավակցությունը ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Այս ամենն անկարագրելի չափի ողբերգություն է, չգիտես էլ, թե ինչ խոսել, ինչ ասել։ Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին․ տարիներով հազարավոր կիլոմետրեր կտրած իմ շատ սիրելի ընկեր Մառլենին և մեզ հետ իր նոր ճանապարհը սկսած, անչափ լուսավոր, պայծառ, խելացի Մուշեղին, որի հետ էլ երկար ճանապարհ պիտի անցնեինք։
Շատերդ գիտեիք Մառլենին որպես վարորդ, որ մեզ հասցնում էր մեր սիրելի վայրեր, իսկ Մուշեղին մեկ անգամ տեսածներն էլ հասցրել են սիրել իրեն։ Ցավն աննկարագրելի չափի է ու գնալով միայն խորանում է։ Բոլորին համբերություն ու չգիտեմ, թե ինչ չափի ուժ։ Ավել բան այս պահին չեմ կարող գրել կամ ասել։
Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր այս ծանրագույն պահին մեր և զոհվածների ընտանիքների կողքին են»,- գրել է Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 4 խնամիներ էին
- Վթարի զոհ դարձած Մուշեղ Էլոյանը եվրատեսիլյան ընտանիքի անդամ էր․․․
- Վթարի ամենաերիտասարդ զոհը․․․18 ամյա Եվան
- Ողբերգական վթարից մահացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ
- Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան