Երբ սահմաներին կուտակումներ են, կրկին պաշտպանության նախարարը Հայաստանում չէ. Հայկ Նահապտեյան
«Այս ծանր ժամանակահատվածում, երբ սահմաներին կուտակումներ են և Ադրբեջանը կրկին զորքեր է կուտակել, ուժի դիրքերից է ուզում խոսել՝ ինչպես 44-օրյայից առաջ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր, հիմա էլ նախարարը Հայաստանում չէ, գնացել է հանգստանալու, անհանգիստ էր»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Բանախոսը նկատեց, որ հանգստանում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, և նշեց, որ անհանգիստ է միայն ժողովուրդը, որովհետև նրա զավակները, եղբայրները, այրունակիցներն են սահմանին:
«Իրենք հանգիստ են ինչի՞ համար, որովհետև Արևմուտքից ասված ընդհանուր սցենարն իրենք գիտեն»,-ասաց Նահապետյանը և հավելեց, որ հակառակորդը 44-օրյայից հետո պատրաստվում է նոր ռազմական բախումների, որի ցուցիչը 25-ից ավել զորավարժություններն են, իսկ Հայաստանում ոչ մեկը չի եղել:
Ըստ նրա, Հայաստնը չի համաձայնում նաև դիտորդներ ուղարկելու և զորավարժություններ անցկացնելու ՀԱՊԿ առաջարկներին:
«Նիկոլ Փաշինյանին իշխանության մնալու համար անհրաժեշտ է, որ մենք չպարտվենք և հարց է առաջանում, թե ինչու վերջինս չի ուզում, որ ՀԱՊԿ-ը գա: Որովհետև ընդհանուր սցենարով մենք պետք է պարտվենք»,-հայտարարեց Նահապետյնը:
Նա բացատրեց, որ այդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կդիմի ՌԴ-ին՝ պատերազմի մեջ մտնելու խնդրանքով, վերջինս կհրաժարվի և Փաշինյանը կբարձրացնի ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը:
Հայկ նահապետյանը հայտարարեց, որ վերջին շաբաթներին ադրբեջանի տարածած ապատեղեկատվության նպատակը ռազմական ագրեսիայի համար կեղծ հիմքեր ստեղծելն է:
«Դրա համար Պապիկյան Սուրոն Հայաստանում չէ, չեմ բացառում, որ ադրբեջանական այդ գործողությունները մոտ օրերս տեղի ունենան»,-ասաց բանախոսը և կարծիք հայտնեց, թե երբ ՌԴ ԱԳ ներկյցուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, որ պատրաստ են դիտորդներ ուղարկել և զորավարժություններ անցկացնել Հայաստանու, դրանով ՌԴ-ն մեզ զգուշացնում է, որ պատերազմ է սպասվում:
Նահապետյանի կարծիքով 1-3 տարվա մեջ տարածաշրջանում ունենալու ենք պետություններ՝ նոր քարտեզներով, բայց քանի դեռ այստեղ Փաշինյանի իշխանություն է, Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու:
Նա հավանական համարեց, որ Հայաստանին թողնեն 10 հազար ք/կմ տարածք, ՌԴ-ն ստեղծի Արցախ պետություն և վերջինիս ու Իրանի հետ վերահսկի Հյուսիս-Հարավ միջանցքը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լուրջ բանի է նախապատրաստվում
- Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները՝ սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումներն արդարացնելու նպատակ ունեն. ԱՀ ՊՆ
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանի պնդումները կեղծ են ու ապատեղեկատվություն
- Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան