Օսկանյան. Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը
«Հավատացեք՝ Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը։ Դրանում չկասկածեք։ Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում ԼՂ հարցի քննարկման հնարավոր ելքերին։
Նրա խոսքով, դա կլինի մեծ հարված հայկական կողմի համար, վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձգտմանը։ Նա ընդգծեց՝ հանկարծ հայկական կողմի մտքով չանցնի մտնել նման առևտրի մեջ։
«Մենք սրա տակից երբեք չենք կարող դուրս գալ։ Հայաստանի իշխանությունների մտքով հանկարծ չանցնի, որ Նյու Յուրքում գնան նման քայլի»,-ասաց նա։
Նախկին նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պետք է Նյու Յորքում կարողանա իր վերահսկողության ներքո պահել ողջ գործընթացը, որպեսզի դրական ակնկալիքները հերթական մղձավանջի չվերածվեն։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամ երկրների հետ, որպեսզի ունենան նրանց աջակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյան. Հայկական կողմն ունի ընդամենը մեկ լծակ ու այն պետք է լավագույնս օգտագործել
- 85-100 հազար ադրբեջանցի է բնակեցվելու անկլավներում, որոնք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ. Օսկանյան