Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի
Մախաչկալայի բենզալցակայաններից մեկում գրանցված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ԱԻՆ ներկայացուցիչը:
«Փլատակներից դուրս է բերվել ևս մարմին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, այնուհետև կրակը տարածվել է բենզալցակայանում, ինչից հետո պայթուն է որոտացել։
Նշվում է, որ Դաղստան են մեկնել առողջապահության նախարարության առաջատար կլինիկաների մասնագետները։ Տեղում նրանք խորհրդակցություններ են անցկացնում՝ որոշելու, թե արդյոք կարիք կա տուժածներից որևէ մեկին բուժօգնություն տրամադրելու համար տեղափոխել Մոսկվա։
Ըստ աղբյուրի՝ զոհվածների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայությունների մատուցում, որոնք չեն բավարարում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջները և անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին