Շոյգու. Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարում կօգնի ՀԱՊԿ դաշնակիցներին զենքի մատակարարմամբ
Ռուսաստանը, ինչպես նախկինում, ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին կօգնի ահաբեկչության դեմ պայքարում՝ զենք մատակարարելով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XI համաժողովում։
«Չնայած Եվրոպայում տիրող ծանր իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարը և Ռուսաստանի դաշնակիցներին օգնությունը շարունակում են մնալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության առաջնային խնդիրը: Նման աջակցությունը, ինչպես նախկինում, կներառի անձնակազմի վերապատրաստում, համատեղ վարժանքներ, զորքերի պատրաստում, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում»,- ասել է Շոյգուն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին