Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, այս մասին նշված է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդագրությունում։
Սենատորների համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը սպառնում է սովի միջոցով էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նաև զրկելով վառելիքից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից: Սենատորները կոչ են անում ՄԱԿ-ին անհապաղ գործել՝ կառույցի կանոնադրության և մանդատի համաձայն։
«Ութ ամիս Ադրբեջանն աստիճանաբար խստացրել է շրջափակումը, որի նպատակն է զրկել Լեռնային Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից: Հունիսի 15-ին Ադրբեջանը փաստացի [ամբողջովին] արգելեց մարդասիրական օգնության մատակարարումը, ինչը ծանր հետևանքներ կունենա այնտեղ՝ [Լեռնային Ղարաբաղում] ապրող տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հիվանդություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Խնդրում ենք, աշխատանք տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ՝ Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշում բանեցնելու՝ վերացնելու շրջափակումը և կանխելու այն, ինչը, ըստ ապացույցների, վկայում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ [կիրառվող] էթնիկ զտման համակարգված ջանքերի մասին»,- ընդգծել են սենատորները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան