Սրբուհի Ղազարյան. Միամտություն կլիներ կարծել՝ ընտրությունների նախաշեմին 100 մլն դրամ վնաս պատճառելու համար իրավապահները քրեական վարույթ նախաձեռնեին
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Սրբուհի Ղազարյանը Քննչական կոմիտեից ստացել է Երևանի ծառահատումների վերաբերյալ իր հաղորդման պատասխանը. քրեական վարույթ չի նախաձեռնվել։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնից ծանուցվել եմ, որ Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից ապօրինի ծառահատումների վերաբերյալ՝ հանցագործության մասին մեր հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Դե ի՞նչ, միամտություն կլիներ կարծել, որ ընտրությունների նախաշեմին պետության կողմից հաստատված բույսերի ռեեստրում չնախատեսված բույսի գնման, դրանով իսկ Երևան համայնքին մոտ 100 մլն դրամ վնաս պատճառելու, առանց ՇՄԱԳ փորձաքննության մասսայական ծառահատումներ իրականացնելու, ժամանակագրական խախտումներով «գիտաժողովի» շրջանակներում մասնագետներից ստորագրություն վերցնելով, սակայն փաստացի այլ գործողություններ կատարելու համար ՀՀ իրավապահ մարմինները #արիգատո_սան & Co-ի նկատմամբ քրեական վարույթ պետք է նախաձեռնեին։
Սակայն ինչպես ասվում է իմ ամենասիրված ֆիլմերից մեկում․ "but not yet, not yet" ....
Իրավաբանական դետալների մեջ չմտնելով կասեմ՝ գործը չի փակվել, պրոցեսը՝ շարունակելի»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա