Պետք է Հայաստան պետություն-ամրոցի տեսլականը, որովհետև «պետություն-ռեստորանի» պատրանքը ենթադրում է միայն խրախճանքի կազմակերպում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ չդադարող հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբը քարոզչական տիրույթում վարում է իր հնարավոր հերթական ագրեսիան արդարացնելուն միտված կեղտոտ քաղաքականություն, որի առանցքը պետական մակարդակով ապատեղեկատվական այնպիսի հոսքի ապահովումն է, որն ի ցույց պետք է դնի հայկական կողմերի «սադրանքների պատրաստվելու» մշտական կեղծ պատկեր։
Ի պատասխան՝ Հայաստանից և Արցախից, որպես կանոն, հնչում են բացառապես հերքումներ, մինչդեռ քարոզչական տիրույթում հիբրիդային պատերազմում գերակայության հասնելը ենթադրում է ոչ միայն արձագանք, այլ նաև հստակ տեղեկատվական և ապատեղեկատվական հարձակումներ, իսկ որ ամենաարդյունավետն է անզուգաչափ գործողություններ, որոնք թշնամուց առնվազն կխլեն զգալի ռեսուրսներ։
Սա արդյունավետորեն և որակյալ կերպով կարելի է անել թշնամու վրա տեղեկատվական և հոգեբանական ներազդեցության նպատակով մշակված համապարփակ ռազմավարական ծրագրի շրջանակներում գործող հատուկ ստորաբաժանման միջոցով, ինչպես վարվում են որոշ պետություններում, սակայն դա անելու համար առաջնահերթորեն պետք է սահմանվի, ծրագրվի և քայլ առ քայլ կյանքի կոչվի Հայաստան պետություն-ամրոցի տեսլականը, որովհետև «պետություն-ռեստորանի» պատրանքը ենթադրում է միայն խրախճանքի կազմակերպում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լուրջ բանի է նախապատրաստվում
- ՀՀ ՊՆ-ն օրվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է հերքում Ադրբեջանի տարածած հաղորդագրությունները
- Ադրբեջանը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ
- Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել
- ՊԲ. Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը
- Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ