Քաղաքական 11:51 16/08/2023 Հայաստան

Սովյալ արցախցիների ֆոնին ճոխ սեղանների մոտ տժժացող ՔՊ-ի տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք. Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գրել է. 

«Սովյալ Արցախի ֆոնին կուշտ ու կուռ իշխանավորնե՛ր, լրջացե՛ք։ Ձեր գնացքն արդեն վերջին կանգառում է։

Լավ, ձեզ դաս չեղա՞վ։ Դիմել եք ՄԱԿ, որ ի՞նչ անեք։ Առաջին անգամ ՄԱԿ-ին դիմելուց ինչի՛ հասաք։ Թե՞ ժամանակ եք տալիս արյունբերան-ահաբեկիչ, պատերազմի հանցագործ Ալիևին՝ արցախահայության ցեղասպանությունն իր վերջնական փուլին հասցնի։ Ի՞նչ է, մտածում եք, թե այդ դեպքում դուք մի օր ավելի՞ կարող եք ձեր աթոռներին մնալ։

Եթե նույնիսկ ձեր նշած օրակարգով ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստի հավաքվի, միևնույն է, այս անգամ էլ արդյունքը նույնն է լինելու՝ կլոր զրո։ Մի՞թե պարզ չէ, որ Ապշերոնի խանը՝ Բոսֆորի սուլթանի հետ միասին, իրենց հովանավորող գիշատիչ պետությունների աջակցությամբ  ոչ միայն Արցախի, այլ, ընդհանրապես, Հայոց պետականության ոչնչացման ծրագիր են իրագործում ու նրանք խորապես թքած ունեն ՄԱԿ-ի ցանկացած բանաձևի վրա։ Այս երկուսը մտածում են, որ աշխարհում քաոս է, միջազգային ոչ մի օրենք ու կանոն չի գործում ու վերոնշյալ ցեղասպան զույգը Կրեմլի անտարբեր (թե՞ քաջալերական) հայացքի ներքո կարելի է նման ծրագիր իրագործել։ Այդ դեպքում, իրո՞ք կարծում եք, թե հնարավոր է ինչ-որ «խաղաղություն»՝ Արցախի հայթափման ու ոչնչացման գնով։ Կա՞ իշխանության մեջ մեկը, որ կարող է համարձակվել այս հարցին դրական պատասխան տալ։  Վստահ եմ, չկա՛։

Եվ ուրեմն՝ սովյալ արցախցիների ֆոնին ճոխ սեղանների մոտ տժժացող ՔՊ-ի տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք։ Ձեր գնացքը արդեն վերջին կանգառում է։ Կա՛մ սովից հանգող արցախահայության փրկության ձեր ծրագիրը կատարեք (հիշու՞մ եք չէ, ինչպես եք տիրացել 680 հազար ընտրողների ձայներին, հիշեցնե՞մ՝ Արցախի հարցում՝ «Անջատում՝ հանուն փրկության», սա՛ է ձեր ծրագրային դրույթը) կա՛մ մանդատները դրեք ու հեռացեք։ Մ՛ի թողեք, որ բանը բանից անցնի, ու դեպքերը զարգանան Արցախի, Հայաստանի համար խիստ անցանկալի սցենարով։
Ինչպես երևում է, դուք առաջին տարբերակով խնդիրը լուծել չեք կարող/ի զորու չեք/չեք ցանկանում։ Արցախահայության սովամահության ֆոնին Սնուփ դոգի  համերգի $ 6 միլիոնի ֆարսը վկա։  Մնում է երկրորդ տարբերակը։ Նախքան մանդատները վայր դնելը, անմիջապես հավաքվեք Ազգային ժողովի արտահերթ նիստի ու վավերացրեք Հռոմի ստատուտը ու դիմեք Հաագայի միջազգային քրեական դատարան՝ ցեղասպանության մեղադրանքով պատասխանատվության կանչելու ցեղասպան Ալիևին։ Տարեսկզբին այդ ուղղությամբ կես քայլ արեցիք, ինչու՞ կանգ առաք։ Վախենու՞մ եք, թե՞ «վերևից» (իմա՝ Հյուսիսից) «СТОП» տվեցին։

Ու պետք չէ միամիտ լինել։ Եթե նույնիսկ Հաագայի քրեական դատարանը ընդդեմ Ադրբեջանի ահաբեկիչ պարագլխի վճիռ կայացնի, նա կանգ չի առնելու, սակայն իր քայլերի մեջ ուզած-չուզած՝ զսպվելու է, գոնե՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը։ Համոզված եմ, Հաագայից ծանուցումն ստանալուց հետո Ալիևը օրերի ընթացքում Լաչինի միջանցքը բացելու է այն ձևաչափով, ինչը ֆիքսված է նոյեմբերի 9-ի իր ստորագրած տեքստում։

Վերջում ևս մի հարց։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում  ուժասպառ ու սովամահ լինող Արցախի ֆոնին «Երևանի ավագանու ընտրություններ» կոչված մասկի-շոուն։ Դա կլինի խնջույք՝ ժանտախտի ժամանակ։ Այնպես որ, ճիշտ կանեք՝ շատ արագ դադարեցնեք այդ ֆարսը։ Ինչպես դադարեցնե՞ք, հուշե՛մ. երկրի բռնազավթված սահմանների բնակավայրերում մասնակի ռազմական դրություն հայտարարեք, իսկ մնացած բնակավայրերում՝ արտակարգ դրություն (ինչը Սահմանադրության իմպերատիվ պահանջն է ու դա վաղուց պիտի արած լինեիք), մանավանդ, որ թշնամին, ըստ մամուլի տեղեկությունների, վերստին զինուժ ու տեխնիկա է կուտակում սահմաններին։

Խոստովանեք, որ դրությունն իսկապես արտակարգ է ու անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները, առանց մուկ ու կատու խաղալու առգրավել թալանչիների գողոնը ու դնել զենքի ու ռազմական կարիքների տակ, ճշտել իրական բարեկամ-դաշնակիցներին ու նրանց հետ կնքել պաշտպանության ոլորտում համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրեր, ստեղծել համատեղ  զորամիավորումներ (խոսքն անշուշտ, առաջին հերթին՝ Իրանի մասին է)»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}