Իրավունք 10:57 16/08/2023 Հայաստան

Արմեն Աշոտյանի գործով հետախուզում է հայտարարվել բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Կարեն Հարությունյանին

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցա-գործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր հանդիսացող Կ.Հ.-ի նկատմամբ, ըստ որի` վերջինս կազմակերպել է փողերի լվացում, մասնավորապես՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Ս.-ի և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի կողմից ձևական պայմանագրի կնքմամբ կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը` նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ այսպես.

Կ.Հ.-ն, հաստատապես տեղեկացված լինելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից 2015-2016թթ. ընթացքում որպես անդամակցության վճար ավել փոխանցված, ինչպես նաև այլ պատրվակներով փոխանցված և այդ կերպ հափշտակված գումարների առկայության մասին, հանցավոր մեխանիզմի մշակմամբ, նպատակադրվել է կազմակերպել և իրականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գումարների (փողերի) լվացումը:

Հանցավոր մտադրությունն իրագործելու դիտավորությամբ, ձևական քաղաքացիաիրավական գործարք կնքելու արդյունքում, «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում գտնվող, հանցավոր ծագում ունեցող գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 16.800.000 ՀՀ դրամին օրինական տեսք տալու և այն օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ հիշյալ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և դրա փոխանցումն ապահովելու նպատակով` Կ.Հ.-ն հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ, «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի հետ, որից հետո Ռ.Դ.-ն 2016թ. հուլիսի 19-ին իր աշխատակիցներից Ա.Ա.-ի անվամբ հիմնել է «Արև-շին» ՍՊ ընկերությունը՝ անձամբ ղեկավարելով այն: Կ.Հ.-ի կազմակերպմամբ դեռևս իրավաբանորեն չգրանցված «Արև-շին» ՍՊ ընկերության և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի միջև 2016թ. հուլիսի 1-ին արդեն իսկ կնքվել է վճարովի ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր՝ «Արև-շին» ՍՊ ընկերության կողմից իբրև 2016թ. հուլիսի 19-ից 23-ը և հուլիսի 22-ից 26-ը երկու փուլով «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությանը պատկանող, Սևան քաղաքում գտնվող «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն, Կ.Հ.-ի կազմակերպմամբ շարունակելով հանցավոր մտադրության իրականացմանն ուղղված գործողությունները, հանցավոր ճանապարհով ստացված վերը նշված 16.800.000 ՀՀ դրամ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և կանխիկացումն ապահովելու նպատակով, հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա 2016թ. հուլիսի 20-ին և 25-ին՝ յուրաքանչյուր դեպքում 8.400.000 ՀՀ դրամ, բանկային փոխանցումների եղանակով փոխանցել է «Արև-շին» ՍՊ ընկերության բանկային հաշվին, որը 2016թ. հուլիսի 27-ին բանկի Սևանի մասնաճյուղից Ա.Ա.-ն Ռ.Դ.-ի պահանջով կանխիկացրել և փոխանցել է վերջինին, ով այդ գումարները ստանալուց հետո, Կ.Հ-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, դրանից 3.360.000 ՀՀ դրամը վերցրել է իբրև հիշյալ գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարման գումար, իսկ մնացած 13.440.000 ՀՀ դրամ գումարը Սևան քաղաքում տվել է Կ.Հ.-ին:

Այնուհետև, «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի որևէ աշխատակցի հանգիստը փաստացի չկազմակերպելով՝ 2016թ. հուլիսի 29-ին «Հերացի» արհեստակցական կազմակերպության և «Արև-շին» ՍՊ ընկերության միջև կազմվել և ստորագրվել է ծառայությունների մատուցման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ ակտ:

Ըստ Քննչական կոմիտեի, ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Հ.-ն  քրեական վարույթով վերը նշված դրվագով գործարքներ իրականացրած անձանց վարույթն իրականացնող մարմին կանչելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի ապրիլի 20-ին, հեռացել է ՀՀ-ից: 

Վարույթն իրականցնող մարմինը Կ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}