Արցախի ԱՆ-ն չի հաստատում հղիի մահվան մասին լուրը
Այսօր լրատվամիջոցներում, սոցցանցերում տարածվեց տեղեկատվություն, որ Արցախի Հաթերք գյուղում հղիի մահվան դեպք է գրանցվել։
Panoarama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից չհաստատեցին այդ լուրը։
«Սա նոր դեպք չէ, Հաթերքում տեղի ունեցած դեպքն է, որը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։ Մենք այդ մասին բարձրաձայնել ենք, ոչ թե ծննդկանն է մահացել, այլ պտուղը»,-ասաց ԱՆ խոսնակ Անգելինա Իսախանյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված էր.
«Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Սովյալ արցախցիների ֆոնին ճոխ սեղանների մոտ տժժացող ՔՊ-ի տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք. Ատոմ Մարգարյան
- ՄԻՊ. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում
- ԱՀ ՄԻՊ՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան