Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապօգնության անհասանելիության պատճառով
Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտանի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ գրանցվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից 23-ամյա Անին ավելի վաղ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել էր. «Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Կար վառելիքի խնդիր, չէի կարողանում Ստեփանակերտ հասնել, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում, որ վատանում էի, գյուղի շտապ օգնությունով հասցնում էին Մարտակերտ։ Գիշերվա 2-ին մեծ դժվարությամբ եմ հասել Ստեփանակերտ։ Դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությունը: Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր... Ես էլ արդեն հասկանում էի, որ շատ ուշ է»։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել նախօրեին՝ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման 247-րդ օրը։ Նա ահազանգել էր՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում, խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։ Ամբողջ հայտարարությունը՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ՄԻՊ՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
- Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ն եք սպասում․ Արամ Առաջին
- Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է. մարդիկ զանգվածաբար ուշագնաց են լինում
- Արցախում բժշկի ցուցումով վիժումներն աճել են 4 անգամ, ուշագնացության դեպքերը 91%-ով․ ԱՀ ԱՆ
- Հերթական ուշագնացության դեպքն Արցախում
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
- Շրջափակված Արցախ. «Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ դեռ չծնված»
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները