Իրանի դամբարանի վրա հարձակված ահաբեկիչը հավաքագրվել է Թուրքիայի տարածքում և պատրստվել է Աֆղանստանում ԻՊ-ի ճամբարում
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի վրա հարձակված Տաջիկստանի քաղաքացին երեք ամիս վերապատրաստվել է ԻՊ-ի ճամբարում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Աղբյուրի խոսքով՝ Ռախմատուլլա Նուրուզովին ահաբեկիչները հավաքագրել են առցանց նամակագրության միջոցով, որից հետո նա մեկնել է Թուրքիա, որտեղ պաշտոնապես համալրել է արգելված խմբի շարքերը։ Դրանից հետո Նուրուզովին ուղարկել են Աֆղանստան, որտեղ երեք ամիս վերապատրաստվել է ԻՊ-ի ծայրահեղականների հատուկ ճամբարում։ Ուսումն ավարտելուց հետո մտել է Իրանի տարածք, որտեղ ահաբեկչություն է կատարել Շահ-Չերախի դամբարանում։ Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե կոնկրետ ինչպես են ահաբեկիչները մտնում Իրան։ Ուժայինները չեն բացառում, որ հանրապետության տարածքում գործում է խմբավորումների ցանց, որի անդամներն օգնում են արմատականներին ազատորեն ներթափանցել իսլամական հանրապետություն։
Միևնույն ժամանակ, ISNA գործակալությունը պնդում է, որ Նուրուզովը ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Շիրազում Աշուրայի ժամանակ՝ կրոնական սուգ Իմամ Հուսեյնի համար՝ Մուհամեդ մարգարեի թոռան համար, ով մահացել է յոթերորդ դարում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ արմատականը ստիպված է եղել փոխել իր մտադրությունները և որոշել է հարձակվել դամբարան այցելուների վրա աղոթքի ժամանակ։
Օգոստոսի 13-ին իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի Շահ Չերախ դամբարանում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ըստ Tasnim-ի՝ երկու զինյալ փորձել են մտնել մզկիթ։ Նրանցից մեկը ավտոմատից կրակ է բացել դամբարանում գտնվող մարդկանց ուղղությամբ և հարձակումից անմիջապես հետո ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում չորս մարդ է ձերբակալվել Շիրազի ահաբեկչությանը մեղսակցության համար
- Իրանի Շիրազ քաղաքի մզկիթում ահաբեկչություն է տեղի ունեցել