Թե բա «ինտեգրացիա»...․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Երեկ Արցախի Մարտունիում էլ ադրբեջանցիները կրակել են ցորենի դաշտում աշխատող կոմբայնի վրա։
Կոմբանավայրը չի տուժել, բայց կոմբայնը վնասվել է։
Արցախի պաշարման պայմաններում դա կնշանակի, որ ամենայն հավանականությամբ այդ կոմբայնը վերանորոգել չի ստացվի, հնարավոր է՝ բերքը չկարողանան ամբողջովին հավաքեն։
Եւ սա՝ Արցախի գլխին կախված սովի պայմաններում։
Թե բա «ինտեգրացիա»...
Հ.Գ. Մի առանձին խնդիր էլ դասագրքերի հարցն է, չնայած երևի նույնիսկ լավ է, որ նիկոլականների նոր դասագրքերը Արցախ չհասնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ադրբեջանցիները կրակել են կոմբայնի ուղղությամբ, քաղաքացուն հաջողվել է փրկվել
- Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան