Նաիրի Հոխիկյան. Անհասկանալի պատճառներով 6 մլն դրամի արգելանք է դրվել իմ բանկային հաշիվների վրա
Հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանն ահազանգում է իր նկատմամբ իրականացվող ճնշման մասին։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է.
«Ֆինանսական ճնշում քաղաքական շանտաժի համար․
Ինձ համար անհասկանալի պատճառներով 6 մլն դրամի արգելանք է դրվել իմ՝ Նաիրի Հոխիկյանի բանկային հաշիվների վրա։ Արդեն 2-րդ օրը փորձում եմ դատարանից ու ԴԱՀԿ-ից ստանալ պատշաճ պարզաբանում, բոլորը խուսափում են պատասխան տալուց։
Ամբողջությամբ սառեցված են ինձ պատկանող բոլոր ֆինանսական հաշիվները։
Թշնամի Ադրբեջանը փորձում է շրջափակելով ու սոված պահելով՝ ծնկի բերել Արցախցիներին, իսկ Հայաստանի իշխանությունը իր մանկլավիկներով նույն թշնամու տրամաբանությամբ փորձում է զրկել ֆինանսական միջոցներից ու այդկերպ ծնկի բերել ազգային ուժերին։
Երկու դեպքում էլ չի ստացվելու։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա