Շվեդիան Թուրքիային է արտահանձնում պահանջած 70 անձանցից միայն 4-ին
ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիքով Շվեդիան թուրքական կողմին է փոխանցել խոստացված 70 կասկածյալներից միայն չորսին, որոնք կարող են կապված լինել Թուրքիայում «ահաբեկչական» ճանաչված կազմակերպությունների հետ։ Այս մասին գրում է Yeni Şafak թերթը, որին անդրդարձել է «Գազետա ռու»-ն։
«ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի հավանությանը սպասելուց հետո Շվեդիան սկսեց կատարել 10 պահանջները, որոնք Անկարան ներկայացրել էր բանակցային գործընթացում։ Շվեդիան վերջերս խստացրել է իր հակաահաբեկչական օրենքները: Երկիրը, որը փոփոխություններ է կատարել հակաահաբեկչական օրենքում, դիմադրում է Թուրքիայի կողմից արտահանձնվող ավելի քան 70 ահաբեկիչների տեղափոխմանը` որոնք ներկայացնում են PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցության-խմբ.), FETO-ի (Ֆեթուլլահիստական կազմակերպություն) և ձախակողմյան կազմակերպություններ»,-գրում է թերթը։
Ըստ թերթի՝ այս ուղղությամբ Շվեդիայի քայլերն անբավարար են։ Բանակցությունների մեկնարկից ի վեր չորս մարդ է արտահանձնվել Թուրքիային։ Նրանցից մեկը Մահմութ Թաթն է, ում Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար»։ «Մյուս երեքից Մեհմեդ Քոքուլուն դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, իսկ Օքան Քալեն և Օմեր Քամիլ Ալթինը` խարդախության համար»,-գրում է Yeni Şafak-ը։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայում ու Նորվեգիայում անձրևների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
- Շվեդիան կողմ է Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև սերտ կապեր հաստատվելուն․ Ուլֆ Քրիսթերսոն
- Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
- Էրդողանի հայտարարությունը Շվեդիայի դեպքերի վերաբերյալ