Ցեղասպանությունը գալու հասնելու է մինչև Երևան․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Արցախում սովամահություն է։ Բառիս բուն իմաստով։
Դրանից առաջ՝ հայ մարդկանց հափշտակություններ Ադրբեջանի կողմից։ Դրանից առաջ տարածքային նվաճումներ Սյունիքից մինչև Գեղարքունիք։
Չկա հայկական պետություն, չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու։
Ու կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում։ Սա գալու հասնելու է մինչև Երևան։
Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչև բլոգերներ։
Իսկ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ծառայելու է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Սա պետք է հիշել ցանկացած գործողություն ու քայլ պլանավորելիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան