Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Այսօր կայանալու է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը։ Դրան ընդառաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին Երևանում բնակվող արցախցիները՝ պահանջելով ՄԱԿ ԱԽ-ից առավելագույն արդյունք ապահովել, որպեսզի Ադրբեջանը կասցենի իր ցեղասպան քաղաքաանությունն Արցախում։
«Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999 մարդ, և այս թվերը զուտ թվեր չեն, նրանք մեր հարազատներն են, մեր ընտանիքները, Արցախի հայ ժողովուրդը»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նրանք նշում են՝ հայ ազգի հերթական ցեղասպանությունն է տեղի ունենում։
«1915 թվականին նույնն է տեղի ունեցել ու ամբողջ աշխարհը լռել է։ Հարյուրից ավելի տարի հետո գուցե իրենց քաղաքական շահերից, քաղաքական առևտրից ելնելով սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դա որևէ մեկի կյանքը չի փրկել։ Հենց այս պահին ևս մեկ ցեղասպանություն տեղի է ունենում Արցախում»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Քաղաքացիները գրասենյակի բակ նետեցին Արցախում սովամահ եղած տղամարդու նկարները․ «Քանի՞ զոհ է պետք, որ բավարար լինի: Արցախում 120 հազար հայ ամեն օր ու վայրկյան ապրում է այս իրականությունը: Թող խիզախություն ունենան գոնե մեկ րոպե նայել այս իրականությանը»:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը կմեկնարկի ժամը 23։00-ին
- Արա Պողոսյան. Այսքանից հետո ի՞նչ արդյունքների կարելի է սպասել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից
- Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև
- ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել՝ հերթական բեմականացման նպատակով. Արցախի պետնախարար
- Օսկանյան. Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը
- ԱՀ ՄԻՊ՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
- Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը կկայանա օգոստոսի 16-ին
- ՀՀ-ն դիմել է ՄԱԿ ԱԽ՝ ԼՂ հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով․ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան