Կարդացե´ք «Գիտական Արցախ»-ի 2023 թվականի 2-րդ (17-րդ) համարում
ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված և ռուսական elibrary.ru գիտաչափական շտեմարանում զետեղված «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2023թ. 2-րդ (17-րդ) համարում լույս է տեսնելու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հայցորդ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻ (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն) «ՕՖՈՐՏԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ» վերտառությամբ գիտական հոդվածը (հայերեն) ;
ՀՈԴՎԱԾԻ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ
Սույն հոդվածը նպատակ է հետապնդում ներկայացնել Վլադիմիր Այվազյանի կյանքն ու արվեստը։ Նա 20-րդ դարի խորհրդահայ այն արվեստագետներից է, ով հիմնականում աշխատել է գրաֆիկայի ասպարեզում։ Ստեղծագործական բեղմնավոր գործունեության ընթացքում նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ բնության և քաղաքային տեսարաններ, հայ միջնադարյան ճարտարապետական հուշարձանների ու բարձրաքանդակների ճշգրտորեն վերարտադրած թերթեր, գյուղական կյանքն ու առօրյան ներկայացնող տեսարաններ, անիմալիստական ժանրի ստեղծագործություններ և այլն։ Նկարչի աշխատանքների գերակշռող մասը կատարված էօֆորտի՝ աքվանտինտայի, ռեզերվաժի, փափուկ լաքի տեխնիկայով, որոնք աչքի են ընկնում կատարողական բացառիկ հմտությամբ։
Աշխատանքի խնդիրն է Վ․ Այվազյանի ստեղծագործությունների ուսումնասիրության միջոցով հասկանալ և ընկալել խորհրդային շրջանի Հայաստանի գեղարվեստական կյանքը, մասնավորապես հաստոցային գրաֆիկայի՝ այդ և հետագա տարիների զարգացման ընթացքը։
Աշխատանքը շարադրված է նկարչի ստեղծագործությունների արվեստաբանական, ոճական և օֆորտի տեխնիկայի ուսումնասիրությունների հիման վրա:
Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ Վ․ Այվազյանը խորհրդային շրջանի աչքի ընկնող այն արվեստագետներից է, որն իր ներդրումն ունի հայ հաստոցային գրաֆիկայի զարգացման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան