Ալեն Սիմոնյանը ցավակցական խոսքեր է փոխանցել Վալենտինա Մատվիենկոյին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի
- Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ