Արցախցի պապիկը հողի բերք ու բարիքը էշով բերել է Ստեփանակերտում ապրող դստերը
Արցախցի պապիկը վաղ առավոտյան արթանցել ու էշի հետ ճամփա է ընկել դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Ինքը ոտքով է՝ մի դույլ էլ ձեռքին, էշին բարձել է հողի բերք ու բարիքը։
Արցախցի Նանար Պողոսյանը լուսանկարել ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պապիկի նկարը։
«Էսօր առավոտ-առավոտ սենց բարի մարդկանց հանդիպեցի:
-Դեդո էդ ե՞րբ ես արթնացել, որ արդեն քաղաք ես հասել:
-Բա ի՞նչ անեմ բալա ջան, եկել եմ աղջկաս տեսակցության, ի՞նչ անենք տրանսպորտ չկա:
-Թույլ կտա՞ս լուսանկարեմ պապի, ասում են աշխարհը չի հավատում, որ մենք բլոկադայում ենք:
-Ա աշխարհն ի՞նչ գիտի բլոկադան ինչ է, գոնե մի բան փոխվելու՞ է, որ լուսանկարես:
-Է՜ ես իմ է պապ, հիմա ո՞վ է բան հասկանում՝ ոչ մեկս:
-Չեմ ուզում, բայց որ դու ուզում ես նկարի գուցե քո ասած աշխարհը տեսնի ի՞նչ վիճակում ենք ու մի բան փոխի»,-պապիկի հետ երկխոսությունը ներկայացրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան