«Հրապարակ». Արցախյան գորգերը կառավարական շենքում փռելը՝ որպես հուշ իր կառավարման տարիներին կորսված հայրենիքից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն «Արցախ կարպետ» ՍՊԸ-ից 350 հազար դրամ արժողությամբ գորգ է գնել, որն «Արցախ վիշապագորգ» անունն է կրում։
Գնումը կատարվել է «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ, այսինքն՝ այդ գորգը Փաշինյանը կա՛մ ինչ-որ մեկին պիտի նվիրի, կա՛մ էլ պետք է այն փռեն նրա ոտքերի տակ՝ կառավարական շենքում, որն այս պահին վերանորոգման մեջ է գտնվում։
Երկու դեպքում էլ ցինիզմն ակնհայտ է․ պատրաստվում է հանձնել Արցախը, իսկ արցախյան գորգերը կառավարական շենքում փռել՝ որպես հուշ իր կառավարման տարիներին կորսված հայրենիքից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան