Դադիվանքում ունենք հոգևորականներ, բայց ուխտագնացությունները դադարեցված են. Ամարասի վանահայր
«Մեր հայրենակիցներին խնդրում ենք սթափվել, համախմբվել նույն գաղափարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր պառակտումից, անջատումներից ծնվում են ավելի վատ դրություններ։ Եթե ուզում ենք պատերազմներ չլինեն, բլոկադա չլինի, ականատես չլինենք, թե ինչպես են մարդիկ սովից մահանում, պետք է համախմբվենք մի գաղափարի շուրջ ու պայքարենք մի գաղափարի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամարաս վանական համալիրի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը, ով ներկա է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց արցախցիների կազմակերպած բողոքի ակցիային։
Panorama.am-ի հարցին՝ իշխանությունների անելիքն ո՞րն է, Ամարասի վանահայրն ասաց. «Իշխանությունը լսում է ժողովրդի ձայնը։ Երբ որ իշխանությունը տեսնի, որ ժողովրդի մածամասնության խոսքը, գաղափարը մեկ է, պետք է փորձի ինչ-որ չափով հաշվի նստել ու ընթացք տալ այդ գաղափարին»։
Մեր մյուս հարցին՝ Դադիվանքում հայ հոգևորականներ կա՞ն, նա ասաց. «Այո, Դադիվանքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նրա խնդրանքով, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ունենք հոգևորականներ, որոնք իրենց ծառայությունն են բերում։
Այստեղ ռուսների դերն է մեծ։ Ռուսների միջնորդությամբ է, նրանք են ապահովում այնտեղ գտնվող հայ հոգևորականների անվտանգությունը»։
Նա հայտնեց, որ այս պահին դեպի Դադիվանք ուխտագնացություններ չեն լինում, վերջին անգամ ռուս խաղաղապահների առաջնորդությամբ ուխտագնացություն եղել է բլոկադայից առաջ։
«Այս պահին այդ գործընթացը դադարեցված է,»,- ասաց Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիրը 44-օրյա պատերազմից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու կործանարար դրույթից. Լիաննա Պետրոսյան
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Ադրբեջանական հերթական սրբապղծությունը Դադիվանքում
- Դադիվանք. Հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն
- Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար. Տեր Անդրեաս քահանա
- Մայր Աթոռ. Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը
- Ադրբեջանից ասում են՝ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը
- Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք
- Դադիվանքի վերադարձած հոգևորականներին հանձնվել են պետական պարգևներ
- Քանի դեռ Դադիվանքի հոգևորականներն այստեղ են ապրում, աղոթում, այն մերն է. Ներսես աբեղա Հարությունյան
- Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան