Տիգրան Աբրահամյան. Վարժական հավաքի մասնակցին հատուկ գործողության չեն ներգրավում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ երկար տարիներ եղել է ԱՀ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականը, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տարածած հաղորդագրություններին, գրում է.
«Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով մարտական դիրքը լքած զինծառայող ունենք, իսկ Ադրբեջանը շտապում է հայտարարել, որ հայկական կողմը իբր դիվերսիա է իրականացրել և մեկ զինծառայող ձերբակալվել է:
Հայ զինծառայողի` ադրբեջանական կողմում հայտնվելու մեծ թվով հանգամանքներ դեռևս հայտնի չեն, սակայն հասկանալի է, որ դիվերսիա չի եղել, իսկ ադրբեջանցիները` հատկապես ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ, փորձում են Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու թեզը զարգացնել:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել` հերթական զինծառայողի առևանգու՞մ, թե՞ մեկ այլ սադրանք, դեռևս հստակ չէ, միայն մեկ բան է հստակ` դիվերսիան բացառվում է:
Վարժական հավաքի մասնակցին, այն էլ համեմատաբար խաղաղ իրավիճակում, հատուկ գործողության չեն ներգրավում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հաղորդագրությունը, իբր ՀՀ ԶՈՒ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է․ ՊՆ
- Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին
- ՊՆ. Պահեստազորային Գ. Ո.-ն ինքնակամ թողել է մարտական դիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին