ԱՄՆ-ն Իրանին խնդրում է դադարեցնել ԱԹՍ-ների «մատակարարումը» Ռուսաստան
ԱՄՆ-ն Իրանին խնդրում է դադարեցնել Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ «առաքումները»: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Արևմուտքը պնդում է, որ Իրանը իբր Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու սարքեր, սակայն հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Բացի այդ, Իրանը անհիմն մեղադրանքներ է անվանել ուկրաինական հակամարտությունում իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ և նշել, որ Կիևը դրա մասին որևէ ապացույց չի ներկայացրել։
«Ըստ իրանցի պաշտոնյայի և բանակցությունների մասնակից մեկ այլ անձի՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը դադարեցնի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի պահեստամասերի մատակարարումները Ռուսաստան»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հարցի քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև գերիների փոխանակման գործարքի շուրջ բանակցություններին զուգահեռ։
Financial Times-ի աղբյուրների համաձայն, Թեհրանն իբր «բազմիցս խնդրել է Մոսկվային դադարեցնել իրեն օգտագործումը հակամարտությունում», սակայն Վաշինգտոնը ցանկանում է «ավելի կոնկրետ քայլեր»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԹՍ-ների նոր հարձակում Մոսկվայի վրա
- Իրանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող անջատողականների բազաներին
- Իրանական ԱԹՍ-ների հետ կապված ապատեղեկատվության նպատակն ԵՄ-ին ապատեղեկատվություն մատուցելն է․ Փաշինյան
- Ստորագրվեց ԵԱՏՄ- Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան