Տաշի-տուշիների արանքում
Հստակ ու հակիրճ քաղաքագետ Արա Պողոսյանը ներկայացրել է առկա իրավիճակի մեղավորներին. «Անգամ թուրք մտավորականներ ու ձախակողմյան գործիչներ են հանդես եկել ի պաշտպանություն Արցախի օրինական և պատմական տերերի իրավունքների պաշտպանության և Լաչինի միջանցքի ապաշրջափակման, իսկ Ռուսաստանի մեր բարեկամները լռում են հատուկենտ բացառություններով, իսկ Հայաստանի իշխանամետ զանգվածը տաշի տուշիների մեջ է ու առիթից առիթ է հիշում Արցախը, այն էլ կարծես «մեր հետ կապ չունեցող ինչ որ հեռավոր մայրցամաքի դժբախտ ժողովրդի մասին» խոսի:
Բայց այս դեպքում անգամ Ռուսաստանի բարեկամներին կամ ենթադրյալ բարեկամներին չարժէ մեղադրել, որովհետև ի վերջո մեր պարտությունների, մեր դժբախտությունների իրական պատճառը հենց այստեղ է` Հայաստանում, Սփյուռքում, նաև Արցախում»։